Տիեզերագնաց-օդաչու Վլադիմիր Ջանիբեկովի, տիեզերագնաց, նկարիչ Ալեքսեյ Լեոնովի, Նիկոլ Ստոթթի, Մարտիրոս Սարյանի, Տիգրան Մանակյանի, Թամարա Տեր-Ղևոնդյանի կտավները ցուցադրվում են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:
Դեբրեցենեում Հունգարիայի գիտությունների ակադեմիայի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները հայտարարել են ևս մեկ մասնիկի՝ X17-ի՝ «բնության հինգերորդ ուժի» հայտնաբերման մասին՝ հայտնում է CNN-ը ՝ հղում անելով գիտնականների հոդվածին, որը տեղադրվել է գիտական հրատարակությունների arXiv.org գրադարանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակին նվիրված «Այստեղ Հայաստանն է» հոբելյանական համերգին, որին մասնակցել են Արցախի պետական ջազ նվագախումբը, Արցախի պետական երգչախումբը, ՀՀ Զինված ուժերի երգչախումբը, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանի «Ծիածան» մանկական երգչախմբի մենակատարները:
«Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով:
Նոյեմբերի 17-21-ը Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները: Ադրբեջան են մեկնել Արցախի հանրային հեռուստատեսության մեկնաբան Էդգար Էլբակյանը, «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը և «Շանթ» հեռուստաընկերությունից Արտյոմ Երկանյանը։
«Այս հարցի շուրջ իմ դիրքորոշումն այն է, որ դա ոչ այնքան քաղաքական, որքան իրավական հարց է», - «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ի պատասխան հարցին, թե ինչպիսի՞ն է ռուսական կողմի դիրքորոշումը, որ ՌԴ-ում են Հայաստանում հետախուզման մեջ գտնվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաններ:
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ տարեկան ապահովագրական ծածկույթի ծախսը 1 շահառուի հաշվով 77274 դրամ է:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...